Ուկրաինայում առաջին անգամ հիպերձայնային «Կինժալ» հրթիռ է արձակվել․ ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ֊ն հայտնել է, որ Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքում առաջին անգամ օգտագործվել է «Կինժալ» հիպերձայնային հրթիռային համակարգը։
«Մարտի 18-ին «Կինժալ» ավիացիոն հրթիռային համակարգը հիպերձայնային աերոբալիստիկ հրթիռներով ոչնչացրել է հրթիռների և ուկրաինական զորքերի ավիացիոն զինամթերքի մեծ ստորգետնյա պահեստ Իվանո-Ֆրանկիվսկի շրջանի Դելյատին գյուղում»,- շաբաթ օրը հայտարարել է ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը։
«Կինժալը» բարձր ճշգրտության հիպերձայնային աէրոբալիստիկ հրթիռով ավիացիոն համալիր է։ Ստեղծվել է արդիականացված MiG-31 - MiG-31K հեռահար կործանիչի հիման վրա։ Ըստ ռուս զինվորականների՝ այն ի վիճակի է խոցել թիրախները ավելի քան 2000 կմ հեռավորության վրա՝ միաժամանակ երաշխավորված լինելով հաղթահարելու բոլոր առկա և զարգացած հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերը։
Կոնաշենկովը հայտնել է, որ ռուս զինվորականներն օգտագործել են «Բաստիոն» առափնյա հականավային հրթիռային համակարգը՝ Օդեսայի մերձակայքում ուկրաինական էլեկտրոնային հետախուզության կենտրոնները ոչնչացնելու համար։
«Բաստիոն» համալիրները տեղակայված են Ռուսաստանի ռազմածովային նավատորմի բոլոր նավատորմերում։ «Բաստիոն» համալիրի «Օնիկս» թեւավոր հրթիռի թռիչքի հեռահարությունը մինչև 500 կմ է։ «Բաստիոնը» նախատեսված է ծովային թիրախները ոչնչացնելու համար։ Ռուս զինվորականներն առաջին անգամ «Բաստիոնն» օգտագործել են ցամաքային թիրախների դեմ Սիրիայում՝ 2016 թվականին։
«Մարտի լույս 19-ի գիշերը ռուսական օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ինքնաթիռները խոցել են Ուկրաինայի 69 ռազմական օբյեկտ»,- ասել է Կոնաշենկովը։ Նրա խոսքով՝ ռուսական ինքնաթիռները, ուղղաթիռներն ու անօդաչուները, մասնավորապես, ոչնչացրել են չորս հրամանատարական կետեր։
«ՌԴ օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը օդում խոցել են ուկրաինական 12 անօդաչու թռչող սարքեր։ Հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 196 ուկրաինական անօդաչու թռչող սարք, 1438 տանկ և այլ զրահատեխնիկա, 145 բազմակի հրթիռային կայանք, 556 դաշտային հրետանի և ականանետ, ինչպես նաև 1237 միավոր հատուկ ռազմական տեխնիկա», - ասել է Կոնաշենկովը։




















Полиция Петербурга третий день ищет пропавшего 9-летнего мальчика
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значитель...
Принесет ли президент извинения? «Паст»
В Баку ученик лицея выстрелил в учителя из охотничьего ружья
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»
Дело выносившей решения из санатория в Сочи судьи рассмотрели в тамбовском суде
Облачная погода и небольшой снег ожидаются в Москве 2 февраля
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»