Ուկրաինան հայտնել է զոհերի և վիրավորների թիվը
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական ներխուժման հետևանքով մահացել է 57 ուկրաինացի, ևս 169-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը, փոխանցում է ուկրաինական լրատվամիջոցը:
«Փետրվարի 24-ի դրությամբ Ռուսաստանի ներխուժման հետևանքով զոհվել է 57 ուկրաինացի, ևս 169-ը վիրավոր են», – ասված է առողջապահության նախարարության տարածած հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ, ԱՆ-ի ղեկավար Վիկտոր Լյաշկոն հավելել է, որ իրենք անընդհատ համակարգում են, միմյանց օգնում են, որ բոլորը, ովքեր բժշկական օգնության կարիք ունեն, ստանան այն:
—————
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։




















Уголовное дело возбудили после схода вагонов поезда Москва – Челябинск
Рубио рассказал об изменении ценности НАТО для США
Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянс
В Госдуме оценили предупреждение Фицо о блокировке санкций против РФ
Украина столкнулась с последствиями ограничения русского языка. Что нужно знать
В Кремле призвали Зеленского принять решение о мире
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
В России столкнулись с проблемами оплаты Apple ID со счета мобильного телефона
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»