Ուկրաինան հայտնում է զոհերի և վիրավորների նախնական թիվը
Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնում է, որ Ղրիմի տարածքից, Խերսոնի շրջանի Պրեոբրաժենկա գյուղի մերձակայքում գտնվող սահմանապահների դիրքերի հրթիռակոծման հետևանքով մեկ սահմանապահ է զոհվել։
Օդեսայի շրջանի Պոդոլսկ քաղաքում հայտարարվում է 6 զոհի, 7 վիրավորի, 19 անհետ կորածի, Մարիուպլում՝ 1 զոհի, 2 վիրավորի մասին։
Հինգշաբթի առավոտվա դրությամբ ուկրաինական էներգահամակարգն աշխատում է առանց խափանումների, բոլոր օբյեկտները գտնվում են ուժեղ հսկողության տակ, հայտնել են «Ուկրէներգո» ընկերության մամուլի ծառայությունից։
«Ուկրաինական էներգահամակարգն անջատված է Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի էներգահամակարգերից։ Համակարգում հաճախականությունը 50 Հց է։ Ցանցի բոլոր օբյեկտները գործում են ուժեղացված անվտանգության ներքո, իրենց տեղում է օպերատիվ դիսպետչերական անձնակազմը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։




















Уголовное дело возбудили после схода вагонов поезда Москва – Челябинск
Рубио рассказал об изменении ценности НАТО для США
Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянс
В Госдуме оценили предупреждение Фицо о блокировке санкций против РФ
Украина столкнулась с последствиями ограничения русского языка. Что нужно знать
В Кремле призвали Зеленского принять решение о мире
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
В России столкнулись с проблемами оплаты Apple ID со счета мобильного телефона
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»