Ուկրաինացի «դիակը» շարժում է ձեռքը, ապա ոտքի կագնում ու քայլում
Ուկրաինացի “դիակը” շարժում է ձեռքը և նստում , ․ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել Գագիկ Համբարյանը ու կից տեսանյութ տեղադրել․
Ուկրաինական ԶԼՄ֊ներից մեկը տեսանյութ է հրապարակել ռուսների կողմից հետ քաշված տարածքներից…Դիակներով լցված ճանապարհի սահմռկեցուցիչ տեսարանը փչացնում է ճանապարհի աջ կողմի դիակներից մեկը, որը շարժում է ձեռքը, իսկ մեքենայի հայելու մեջ նաև երևում է, թե ինչպես է նստում…
Հեչ լավ չեն աշխատում ուկրաինացի ֆեյքաբույծ կեղծարարները:
Մհեր ՀակոբյանՆ էլ անդրադառնալով նույն թեմային, պատերազմում մանիպուլացիայի աստիճանի չափի վրա․
Կիևի շրջանից ռուսական զորքերի հեռանալուց հետո ուկրաինական ուժերի հսկողության տակ անցավ նաև Բուչա քաղաքը, ինչից հետո Արևմտյան մեդիա տարածքը ողողվեցին տեղեկություններով փողոցներում թափված մարդկանց ԴԻԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ, երբ ասվում էր, թե այդ մարդկանց սպանել են ռուսները և հենց այդպես ընկած թողել են փողոցներում:
Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ դա ուղղակի հակահիգիենիկ է և մոտ մեկ ամսում լուրջ սանիտարական խնդիրներ կարող էր առաջացնել հենց ռուսների համար՝ ուշադրություն դարձրեք ստորև դրվող վիդեո նյութին, որտեղից էլ արվել են սքրինները: Եվ այսպես, 0:16 վայրկյանին «դիակը» ձեռքը շարժում է, իսկ 0:30 վայրկյանին էլ մեքենայի աջ հայելու մեջ երևում է, թե ինչպես է նույն «դիակը» ուղղվում ու սկսում ոտքի կանգնել՝ նկարահանումը վերջացել էր, այլևս իմաստ չուներ պառկելը:
Մի կողմ թողնելով այս պատերազմում ճշտի ու սխալի որոշումը, ինչի մասին շատ ենք զրուցել, այս օրինակի վրա ուղղակի ուզեցա ցույց տալ ժամանակակից պատերազմում տեղեկատվական մանիպուլացիայի աստիճանը:
Հաշվի առնենք․
Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան էջից