Չարբախում գիշերը բնակելի տնակ է այրվել
Փետրվարի 9-ին՝ ժամը 03։41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարբախ թաղամասի Օդանավակայանի փողոցում այրվում է բնակելի տնակ: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:23-ին, մարվել՝ 05:17-ին: Այրվել են տնակի փայտե երեսպատումը (մոտ 25 քմ) և գույքը: