Չես ամաչում, երեք երեխաներին իրենց մորից կտրել ես. սկանդալային միջադեպ Լիլի Մորտոյի հետ
Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Լիլի Մորտոն վերջերս խոսել է իր ամուսնու եւ նրա երեխաների մասին(Liferoom)
Ներկայումս Լիլին ընտանիքի հետ Դուբայում է: Նա ամեն ձեւով փորձում է ցույց տալ, որ հրաշալի հարաբերություններ ունի խորթ երեխաների հետ, այդ թվում՝ ամուսնու ավագ որդու հետ:
Լիլիի պնդմամբ՝ ինքն ամուսնու երեխաներին սիրում է որպես սեփական երեխաների:
«Երբ ոտք դրեցի այդ տուն, ոնց որ էդպես էլ պետք է լիներ, երեխաներն իմն են: Ես չեմ պատկերացնում ինձ առանց նրանց: Նույնիսկ երբ նրանց չեմ տեսնում, շատ եմ կարոտում, կարոտում եմ ամեն ինչը, նրանց ժպիտը, նրանց հետ խոսելը, զրուցելը: Նրանք երեքն էլ շատ լավն են, շատ տարբեր են: Մեր բախտը շատ է բերել, ես էլ շատ բարի, հարմարվող ու դրության մեջ մտնող եմ, նրանք էլ կրթված, յուրօրինակ դաստիարակված երեխաներ են, մենք երբեւէ խնդիր չենք ունեցել»
Նա նաեւ վստահեցնում է, որ ամուսնու նախկին կինը դեմ չէ իրենց հարաբերություններին, հակառակ դեպքում՝ երեխաները չէին բնակվի իրենց հետ:
Լիլին հերքել է այն խոսակցությունները, որոնց համաձայն՝ ինքը «քանդել է» ամուսնու ընտանիքը: Լիլիի խոսքով՝ նույնիսկ մեկ անգամ, երբ ընտանեկան լուսանկար էր հրապարակել, դրան կից մեկը գրել էր.
«Չես ամաչում, երեք երեխաներին իրենց մորից կտրել ես»:

Լիլի խոսքով՝ նման բան լինելու դեպքում, երեխաները դժվար թե ցանկային իր հետ շփվել ու գնալ հանգստանալու:




















Каждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме
«Новое унижение»: на Кипре оценили перспективы встречи Зеленского и Трампа
ПВО в Ленобласти сбила 36 беспилотников ВСУ
Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»
Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-Йорке
Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»
Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович
Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки
...
Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму
Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью