ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Զինված ուժերի բարեփոխումների շրջանակում զինծառայողների իրավունքների պաշտպանության, զորային օղակում (ք․Երևան, մարզեր) իրավական խնդիրների ապահովման նպատակով զինված ուժերն իրավաբաններով համալրելու ժամկետը երկարացվել է։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ Թեկնածուները մասնագիտական ինքնակենսագրականները (CV) պետք է ուղարկեն [email protected] էլեկտրոնային հասցեով։ Ընտրված թեկնածուներին կտրվեն իրավաբանական բնույթի առաջադրանքներ, կպարզաբանվի հետագա ընթացակարգը։ Հավելյալ հարցերի դեպքում գործում է 010 29-46-99 հեռախոսահամարը։