Պայթյուն-փլուզում Երևանում. հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ այսօր՝ մարտի 21-ին, խոշոր փլուզում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 տանը տեղի է ունեցել պայթյուն, ինչից հետո՝ փլուզում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Ժամանել են են նաև հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատից։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տունն ամբողջովին փլուզված է, և փրկարարների որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերաիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արսեն Զաքարյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գոռ Պետրոսյանն ու Արթուր Մուրադյանը, որպեսզի փրկարարները կարողանան առանց խոչընդոտի տեղում կատարեն որոնողական աշխատանքներ։ Օպերատիվորեն ժամանել են նաև նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները; Ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է երիտասարդի մահը։
Այս պահին ոստիկանությունն ու փրկարարները սպասում են, որպեսզի ժամանեն ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեգետներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննրական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։
Թե ինչից է տեղի ունեցել պայթյունը, պարզվոմ է։




















Силы ПВО уничтожили 123 БПЛА ВСУ над территорией России за ночь
Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
США и Иран достигли мирного соглашения
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ
Роберту Кочаряну запретили выезд из Армении
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Столичные нейрохирурги спасли пациентку со стенозом позвоночника