Lragir.am-ը գրում է.
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո հազարավոր ռուսաստանցիներ դուրս են գալիս Սանկտ Պետերբուրգի և Ռուսաստանի այլ քաղաքների փողոցներ՝ պահանջելով վերջ տալ խելագարությանը և եղբայրասպան պատերազմին։
Ականատեսների խոսքով՝ ցուցարարներին ոստիկանները չեն հասցնում խցկել ոստիկանական մեքենաներ։
Ասում են, որ Սանկտ Պետերբուրգում փակել են մետրոյի մի քանի կայարաններ, դեպի գլխավոր փողոցներ մուտքերը, սակայն մարդկանց հոսքը չի դադարում։