Պելեն հոսպիտալացվել է
Լեգենդար ֆուտբոլիստ Պելեն հոսպիտալացվել է դեկտեմբերի 8-ին, հաղորդում է Reuters-ը։
81-ամյա բրազիլացին բուժում է ստանում հաստ աղիքի քաղցկեղային ուռուցքի դեմ։ Նրա առողջական վիճակը կայուն է, առաջիկա օրերին դուրս կգրվի եւ բուժումը կշարունակի տնային պայմաններում։
Պելեն հաստ աղիքի ուռուցքի հեռացման վիրահատության էր ենթարկվել սեպտեմբերի 6-ին, սակայն երկու շաբաթ անց դարձյալ հայտնվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում եւ դուրս գրվել հոկտեմբերի 1-ին։