Պուտինը շնորհավորել է Ալիեւին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։
«Անցած տասնամյակներին հաջողվել է շատ բան անել բարեկամության եւ փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա հիմնված ռուս-ադրբեջանական կապերի զարգացման համար։ Ընդլայնվում են կառուցողական քաղաքական երկխոսությունը, արգասաբեր համագործակցությունն առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար եւ այլ ոլորտներում։
Հենվելով եռակողմ պայմանավորվածությունների վրա, որոնք կնքվել են անցած եւ նախանցած տարիներին՝ երկրները միասին աշխատում են Անդրկովկասյան տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ»,- նշվել է ուղերձոււմ։
«Այս տարին նշանավորվել է կարեւոր ձեռքբերմամբ՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային փոխգործակցության Հռչակագրի ստորագրմամբ։ Համոզված եմ, որ երկկողմ հարաբերությունների դուրսբերումը նոր, որակապես ավելի բարձր մակարդակի՝ համապատասխանում է մեր ժողովուրդների բուն շահերին»։




















Уголовное дело возбудили после схода вагонов поезда Москва – Челябинск
Рубио рассказал об изменении ценности НАТО для США
Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянс
В Госдуме оценили предупреждение Фицо о блокировке санкций против РФ
Украина столкнулась с последствиями ограничения русского языка. Что нужно знать
В Кремле призвали Зеленского принять решение о мире
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
В России столкнулись с проблемами оплаты Apple ID со счета мобильного телефона
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»