Պուտինն Էրդողանին ասել է, թե որ դեպքում կհանդիպի Զելենսկու հետ
Պուտինը մարտի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում թելադրել է Ուկրաինայում հրադադարի հասնելու իր պահանջները։ Այս մասին Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալինը խոսել է Hürriyet թերթին տված հարցազրույցում, գրում է CNN-ը։
Էրդողանն առաջարկել է Զելենսկու և Պուտինի հանդիպումը կազմակերպել Թուրքիայում։ Սակայն Ռուսաստանի Դաշնության ղեկավարը նրան նախանշել է այն պահանջները, «որոնք բանակցություններից առաջ պետք է լուծվեն ղեկավարության մակարդակով»։
Քալինը նշել է առաջին չորս կետերը.
Ուկրաինայի չեզոքությունը, այսինքն՝ ՆԱՏՕ-ի անդամակցության մերժումը:
Զինաթափում և փոխադարձ անվտանգության երաշխիքներ` ավստրիական մոդելի համատեքստում:
«Դենազիֆիկացում», որը Պուտինն անվանել է Ռուսաստանի Դաշնություն լայնամասշտաբ ներխուժման դրդապատճառ:
Ուկրաինայում ռուսաց լեզվի համատարած օգտագործման խոչընդոտների վերացում:
Նրա խոսքով` ենթադրվում է, որ այս չորս կետերում որոշակի առաջընթաց է գրանցվել։
Էրդողանի խոսնակը հավելել է, որ Պուտինը եւս երկու պահանջ է ներկայացրել, որոնք «ամենադժվարն են»։ Դրանք են` Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելը և ԼԺՀ-ի ու ԴԺՀ-ի անկախության ճանաչումը։ Քալինն ասել է, որ այդ կետերն անընդունելի են Ուկրաինայի և միջազգային հանրության համար։
«Եթե համաձայնություն ձեռք բերվի առաջին չորս կետերի շուրջ, ապա կարող է տեղի ունենալ հինգերորդ և վեցերորդ կետերի շուրջ ղեկավարության մակարդակով քննարկում»,- ասել է Քալինը՝ ընդգծելով, որ Էրդողանը Պուտինին կոչ է արել մշտական հիմունքներով հրադադար հաստատել։




















Уголовное дело возбудили после схода вагонов поезда Москва – Челябинск
Рубио рассказал об изменении ценности НАТО для США
Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянс
В Госдуме оценили предупреждение Фицо о блокировке санкций против РФ
Украина столкнулась с последствиями ограничения русского языка. Что нужно знать
В Кремле призвали Зеленского принять решение о мире
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
В России столкнулись с проблемами оплаты Apple ID со счета мобильного телефона
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»