Պուտին-Էրդողան հանդիպումից հետո, թուրքերը սկսել են նահանջել
Մի շարք լրատվամիջոցներ, մեջբերելով Սիրիայի ռազմական շրջանակներում աղբյուրները, հայտնում են, որ թուրքական բանակը նահանջում է Սիրիայի Իդլիբ նահանգի հարավային հատվածից դեպի հյուսիս: Դա սկսվել է՝ Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո։ Տեղեկատվությունը Լենտա.ռու-ի փոխանցմամբ՝ հայտնում է Avia.pro ռեսուրսը:
Իդլիբի մի մասից արդեն դուրս են եկել թուրքական տանկերը և այլ զրահատեխնիկան: Զորամասերի տեղաշարժը տեղի է ունենում M4 մայրուղով: Միևնույն ժամանակ, թուրքական բանակը պահպանում է վերահսկողությունն այդ մայրուղու վրա:
Սեպտեմբերի 29-ին Սոչիում բանակցություններ են տեղի ունեցել Պուտինի և Էրդողանի միջև: Կողմերը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում: Երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել երկրների միջև տնտեսական, քաղաքական և ռազմական համագործակցությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից, կոչ է արել ԱՄՆ-ին և Թուրքիային դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից, քանի որ նրանք անօրինական են այնտեղ: Նախարարը նաև զգուշացրել է հանրապետության հյուսիսային նահանգների զինյալներին`օտարերկրյա ռազմական կոնտինգենտներից օգնություն խնդրելու դեմ:




















Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
В России зарегистрировали 127 завозных случаев лихорадки денге с начала года
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
В России появился ГОСТ на кемпинги