Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек

Ջրավազանն ամբողջությամբ ադրբեջանցիների հսկողության տակ է․ Գեղամաբակի գյուղապետ

Գեղարքունիքի մարզի չորս գյուղ՝ Գեղամաբակը, Ջաղացաձորը, Այգն ու Վերին Շորժան խմելու ջուրը այլ բնակավայրերից են բերում։ 2021թ․ մայիսից, երբ ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք ու տեղակայվել հայկական բնակավայրերի հարևանությամբ, նշված գյուղերի բնակիչները զրկվել են խմելու ջրից։

«Մարզի 4-5 գյուղի խմելու ջուրը Շորժայի վերևի հատվածում գտնվող ջրավազանից էր գալիս, որտեղ հիմա ադրբեջանցիներն են նստած։ Այնտեղ կա և՛ փակ, և՛ բաց ջրավազան։ Փակից ջուրը լցվում էր բաց ջրավազանի մեջ, այնտեղից էլ խողովակով հասնում գյուղեր։ Փակը հիմա ամբողջությամբ նրանց հսկողության տակ է, իսկ բացը չեզոք գոտում է և այս սեզոնին անընդհատ սառցակալում է։ Մենք ձմեռվա ընթացքում գնում մաքրում էինք, որ բավարար քանակությամբ ջուր մտնի խողովակ, որպեսզի բոլոր 4-5 գյուղերին էլ հասնի։ Հիմա ո՞վ մոտիկ կգնա ջրավազանին»- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գեղամաբակի գյուղապետ Վարդան Սաղաթելյանը։

Ըստ նրա՝ ադրբեջանցիներն ինչ ուզեն, կարող են ջրի հետ անել, այդ թվում՝ թունավորել։

2021թ․ մայիսից, երբ ադրբեջանցիները ներխուժեցին Հայաստանի սուվերեն տարածք ու փաստացի Գեղարքունիքի մարզի նշված բնակավայրերին խմելու ջրով սնուցող ջրավազանը ևս հայտնվեց նրանց հսկողության տակ, որոշ ժամանակով ջրի մուտքը գյուղեր ամբողջությամբ փակ էր։ Սաղաթելյանն ասում է՝ Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանի հետ է որոշվել փակել միառժամանակ, քանի որ մեծ վտանգ կար, որ ադրբեջանցիները կարող էին թունավորել ջուրը։ Դիմացն ամառ էր, ու առանց ջրի մարդիկ չէին կարող ապրել։ Ստիպված, ինչպես Գեղամաբակի գյուղապետն է ասում, բոլոր բնակիչների ստորագրություններն ու խոստումն՝ առ այն, որ այդ ջրից չեն խմի, ստանալուց հետո թույլատրվել է, որ ջուրը հասնի գյուղ։

 

Հիմա Գեղամասարի բնակիչները կենցաղային նպատակով այդ ջուրն են օգտագործում, իսկ խմելու ջուր հարևան գյուղերից են բերում։ Նրա փոխանցմամբ՝ ամիսը մեկ սանիէպիտկայանից գալիս, ստուգում են, բայց մեկ է, վախը միշտ կա, քանի որ, երբ ուզեն, ջուրը կարող են թունավորել։

«Ես օրինակ, Վարդենիսից եմ բերում, ոմանք հարևան գյուղից՝ Շատջրեքից են բերում։ Շատերը ձեռքով են բերում․ մոտ մեկ կլիլոմետր է հեռու մեր գյուղից։ Ով մեքենա ունի, մեքենայով է բերում։ Մեկը մյուսին օգնում են բերել, ջուր հասցնել»,-ասում է Սաղաթելյանը։ Նախքան 2020թ․ ադրբեջանական ագրեսիան, մասնավորապես՝ մինչև 2021թ․ մայիսը, գյուղի բոլոր տներում խմելու ջուր կար։ Սաղաթելյանն ասում է՝ այն ժամանակ համարյա ամեն մեկի բակում խմելու ջուր կար, հիմա ամբողջ գյուղում 2-3 տեղ է, այն էլ այնքան բարակ է գալիս, որ ասելու չէ։

Գեղամաբակ խմելու ջուր հասցնելու այլ տարբերակ չկա։ Սաղաթելյանն ասում է՝ սնուցման այլ աղբյուր չկա, դրա համար դիմել է, որ գոնե արտեզյան ջրի որակը ստուգեն ու որևէ հորից մարդիկ կարողանան խմելու ջուր ստանալ։