ՌԴ ՊՆ-ն խախտում է եռակողմ հայտարարությունը․ Պուտինի շտապ զանգերը Երևան
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։
Մի քանի օր առաջ ՌԴ ՊՆ-ն Արցախի Ասկերանի շրջանում Բաքվի ներխուժումը որակել էր որպես եռակողմ հայտարարության խախտում եւ պահանջել զորքերը դուրս բերել ելման դիրքեր։ Պահանջը ոչ միայն չի կատարվել, այլեւ ՌԴ ՊՆ-ն դադարել է պահանջել։ Ավելին, ռուսական զորախմբի թողտվությամբ Բաքվի ստորաբաժանումները շարունակում են ամրանալ Քարագլխի շրջանում։
ՌԴ ՊՆ այսօրվա հաղորդագրությունից վերը բերված հատվածը եռակողմ հայտարարության խախտում է․ քանի դեռ Բաքվի զորքը չի հեռացել ելման դիրքեր, նշանակում է ռուսական զորախումբը չի կատարում իր առջեւ դրված խնդիրը, եւ խախտումները շարունակվում են։
Իր հերթին, Կրեմլը եւ ՌԴ ԱԳՆ-ն պնդում են եռակողմ հայտարարության անվերապահ կատարումը, որը տվյալ պարագայում նշանակում է, որ հայերը չպետք է պահանջներ դնեն։ Ըստ այդմ, եռակողմ հայտարարության դրույթները Բաքվին չեն վերաբերում։
Փաշինյան-Պուտին հերթական հեռախոսազրույցի վերաբերյալ ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ, ի տարբերություն նախորդի, արդեն չի խոսվում Բաքվի ստորաբաժանումների հետքաշման մասին։ Արցախի նախագահն այսօր ԱԽ նիստում հայտարարել է, որ խաղաղապահները, բացի այդ դրվագից, իրենց պարտականությունները կատարում են։ Նա նաեւ ասել է, որ Արցախի կառավարությունը չի հրաժարվելու Բաքվի զորքերը հետ քաշելու պահանջից։
Հայկական կողմը չպետք է հրաժարվի այդ պահանջից․ դա միայն ռազմավարական բարձունքի հարց չէ, Պուտինի հաճախակի դարձած զանգերը Փաշինյանին, թուրքերի արձագանքները եւ Հայաստանում ռուսական ագենտուրայի նողկալի ելույթները վկայում են խորքային լուրջ իրավիճակի մասին։ Կծիկը թելի ծայրից է քանդվում։




















Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
В России зарегистрировали 127 завозных случаев лихорадки денге с начала года
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
В России появился ГОСТ на кемпинги
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard