ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց
Պլանային մարտական պատրաստության վարժանքների շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի նյութատեխնիկական ստորաբաժանման զինծառայողները Ստեփանակերտի ուսումնական դաշտում մշակել են ժամանակակից մարտական գործողությունների մարտավարությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Վարժանքի ղեկավարը Վյաչեսլավ Տերենտիևի խոսքով՝ մասնակիցների առջև դրվել է երեք տակտիկական առաջադրանք ՝ ականների պայթյունավտանգ խոչընդոտների հաղթահարում, նմանակված հակառակորդի փոքր խմբերին կրակ հասցնել և մարտի ժամանակ խոցված զրահամեքենայի տարհանում: Զինծառայողները հաղթահարել են հանձնարարված առաջադրանքները՝ ցույց տալով անձնակազմերի բարձր համերաշխությունը:
Վարժանքի ընթացքում լեռնային տեղանքում գտնվող ԲՏՌ-80 զրահափոխադրիչների վարորդները կատարելագործել են պայթուցիկ խոչընդոտով ավտոշարասյուները ծայրահեղ արագությամբ վարելու հմտությունները:
Մարտավարական դաշտում, հնարավորինս մոտ իսկական պայքարի պայմաններին, զինծառայողները հետ են մղել հակառակորդի պայմանական դիվերսիոն խմբի հարձակումը, և ԲՌԷՄ-Կ-ի օգնությամբ վերանորոգման մասնագետները վնասված մեքենաներն արագ տարհանել են դաշտային հավաքատեղի՝ հետագայում դրանց մարտունակությունը վերականգնելու նպատակով:
Ընդհանուր առմամբ, ռուսական խաղաղապահ զորախմբի մոտ 100 զինծառայող ներգրավված էր մարտական պատրաստությանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։




















Рубио рассказал об изменении ценности НАТО для США
Уголовное дело возбудили после схода вагонов поезда Москва – Челябинск
Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянс
В Госдуме оценили предупреждение Фицо о блокировке санкций против РФ
Невролог раскрыла, почему молодежь все чаще сталкивается с инсультами
В Кремле призвали Зеленского принять решение о мире
Украина столкнулась с последствиями ограничения русского языка. Что нужно знать
"Ростелеком" заявил о мощной DDoS-атаке на свою сеть
В России столкнулись с проблемами оплаты Apple ID со счета мобильного телефона