ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինվորականները օրվա ընթացքում այցելել են Լեռնային Ղարաբաղի բոլոր 27 դիտակետերը եւ խաղաղապահ ուժերին բժշկական օգնություն ցուցաբերելու մի շարք առաջադրանքներ են կատարել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Դիտակետերում կանխարգելիչ աշխատանքների ընթացքում նոր կորոնավիրուսային վարակի եւ սեզոնային այլ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով բուժծառայության մասնագետներն ախտահանել են ընդհանուր օգտագործման, սննդի, սպորտով զբաղվելու եւ զինվորականների տեղավորման տարածքները։ Յուրաքանչյուր դիտակետում զինվորական բժիշկները տեղակայել եւ կազմակերպել են զինծառայողների շուրջօրյա ջերմաչափական կետեր։
«Դիտակետում ես ամեն օր մի շարք առաջադրանքներ եմ կատարում՝ անձնակազմի կենսագործունեության բժշկական ապահովման համար։ Ես նաեւ հակաքովիդային գործողությունների մի շարք միջոցառումներ եմ իրականացնում»,- ասել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչ Նիկոլայ Կուզնեցովը։
«Ես ծառայում եմ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում 2013 թվականից։ Ես ընտրեցի զինվորական կարիերան, քանի որ այսօր զինված ուժերի հետեւում տեսնում եմ ե՛ւ սոցիալական, ե՛ւ նյութական կայունություն»,- հավելել է նա։ Նաեւ ռազմական բժիշկները շարունակում են ռուս խաղաղապահների պլանային վերապատվաստումները Լեռնային Ղարաբաղի կողմերի շփման գծի երկայնքով տեղակայված հեռավոր դիտակետերում։
Օրվա ընթացքում շարժական բժշկական խմբերը Լեռնային Ղարաբաղի դիտակետերում պատվաստել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ավելի քան 150 զինվորականի։ Sputnik-V պատվաստանյութի ստացումից ի վեր վերապատվաստվել է խաղաղապահ ուժերի զինվորական անձնակազմի մոտ 75 տոկոսը:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В России появился ГОСТ на кемпинги
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard