Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек

ՌԴ ՊՆ-ն hայտարարnւթյnւն տարածեց

Ռուս խաղաղապահներն ապահովում են Լաչինի միջանցքում և սահմանազատման գծի ողջ երկայնքով 27 դիտակետերում իրավիճակի եւ հրադադարի ռեժիմի շուրջօրյա հսկողությունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Ռուսական խաղաղապահ զորախումբը կատարում է տարբեր խնդիրներ Լեռնային Ղարաբաղի տարածքում, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի 27 դիտակետերում եւ սահմանազատման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմի հսկողությունը, մարդասիրական շարասյունների ուղեկցումը, քաղաքացիների անվտանգության ապահովումը, գյուղատնտեսական աշխատանքների, Լեռնային Ղարաբաղի տարածքի հումանիտար ականազերծման, ինչպես նաեւ խաղաղ բնակչության հումանիտար աջակցության ժամանակ»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վլադիմիր Պորտնովը։

Նոյեմբերին ռուս խաղաղապահներն ապահովել են մոտ 80 ավտոշարասյունների անվտանգ անցումը Լաչինի միջանցքով հյուսիսային եւ հարավային ուղղություններով։ Մոտ 500 ուխտավորներ այցելել են ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող վանքեր եւ մշակութային ժառանգության վայրեր։

Հրադադարի ռեժիմը եւ իրավիճակը վերահսկելու նպատակով ռուսական խաղաղապահ զորախմբի շարժական խմբերը շփման գծի համաձայնեցված երթուղիներով իրականացրել են 90 պարեկություն, կատարել շուրջ 70 ուղեւորություն՝ ապահովելու գյուղատնտեսական եւ վերանորոգման աշխատանքների անվտանգությունը, ջուր մատակարարել Ստեփանակերտի, Ճարտարի, Բադարի, Այգեստանի, Մաճկալաշենի բնակչությանը։

Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի ներկայացուցիչները բարեգործական կազմակերպությունների մասնակցությամբ իրականացրել են 8 մարդասիրական ակցիա, ավելի քան 10 տոննա մարդասիրական օգնություն է փոխանցվել հարկադիր տեղահանվածներին եւ կարիքավոր ընտանիքներին։

Ինժեներական և սակրավորական ստորաբաժանումների մասնագետները մինչ օրս ստուգել են 1937 շենք, մաքրել 683 կմ ճանապարհ եւ 2319 հեկտար տարածք, հայտնաբերել եւ ոչնչացրել 26 076 պայթուցիկ առարկա։

Խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման բժիշկները որակյալ օգնություն են ցուցաբերել տեղի ավելի քան 800 բնակիչների։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն այս պահին ունեն բոլոր անհրաժեշտ պայմանները հարմարավետ կեցության եւ հատուկ ու խաղաղապահ առաջադրանքներ կատարելու համար։

Ըստ գերատեսչության՝ խաղաղապահ զորախմբի անձնակազմը հագեցած է ժամանակակից սպառազինությամբ, ռազմական եւ հատուկ տեխնիկայով, այդ թվում ԲՏՌ-82Ա, «Տիգր» եւ «Թայֆուն» զրահափոխադրիչներով։ Զորախումբը բաղկացած է միայն պայմանագրային զինծառայողներից, ովքեր հատուկ պատրաստություն են անցել խաղաղապահ առաջադրանքներ կատարելու համար։ Խաղաղապահների մեծ մասն ունի Սիրիայի Արաբական Հանրապետությունում մարդասիրական գործողություններին աջակցելու եւ ուղեկցելու առաջադրանքների կատարման փորձ։