ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ռազմական հատուկ գործողության սկզբից ի վեր ավելի քան 700 հազար մարդ է տարհանվել Դոնբասից և Ուկրաինայի վտանգավոր շրջաններից դեպի Ռուսաստան
Նրանց թվում՝ ավելի քան 135 հազար երեխա, ասել է Ռուսաստանի պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը։
Անցած օրվա ընթացքում, առանց Կիևի մասնակցության, Ուկրաինայի վտանգավոր շրջաններից, ինչպես նաև ԴԺՀ-ից և ԼԺՀ-ից Ռուսաստան է տարհանվել գրեթե 27 հազար մարդ։
Ռուսաստանի զինված ուժերն այսօր բացել են մարդասիրական միջանցքներ Խարկովի և Մարիուպոլի ուղղություններով, ինչպես նաև լրացուցիչ երթուղի Մարիուպոլից։