ՌԴ պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել
Ռուս զինվորականները հատուկ ռազմական գործողության ընթացքում վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Խարկովի մարզի Իզյում քաղաքը։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակում են իրականացնել հատուկ ռազմական գործողության առաջադրանքները, մարտի 24-ի առավոտվա դրությամբ ռուսական բանակի ստորաբաժանումներն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Իզյում քաղաքը»,- ասել է նա։
Կոնաշենկովի խոսքով՝ անցած երեկոյան և գիշերը ուկրաինական զինուժի ռազմական թիրախները հարձակման են ենթարկվել գերճշգրիտ հեռահար ծովային և օդային զենքերով։ Արդյունքում ոչնչացվել է 13 զենիթահրթիռային համակարգ:
Ռուսաստանի զինված ուժերը հատուկ գործողության սկզբից ի վեր ոչնչացրել են 257 անօդաչու թռչող սարք, 202 զենիթահրթիռային համալիր, 1 572 տանկ և այլ մարտական մեքենաներ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:




















Уголовное дело возбудили после схода вагонов поезда Москва – Челябинск
Рубио рассказал об изменении ценности НАТО для США
Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянс
В Госдуме оценили предупреждение Фицо о блокировке санкций против РФ
Украина столкнулась с последствиями ограничения русского языка. Что нужно знать
В Кремле призвали Зеленского принять решение о мире
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
В России столкнулись с проблемами оплаты Apple ID со счета мобильного телефона
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»