ՌԴ-ն ցեղասպանություն է իրականացրել. Զելենսկին ժամանել է Բուչա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Բուչա, որտեղ հայտնաբերվել են խաղաղ բնակիչների կոտորածների ապացույցներ, հայտնում է unian.net-ը:
Նա զննել է ճանապարհը և զրուցել տեղի բնակիչների հետ։ Զելենսկին նաև ասել է, որ Ռուսաստանը «ռազմական հանցագործություններ և ցեղասպանություն է իրականացրել Ուկրաինայում»։
Այսօր Բուչա կատարած իր ուղևորության ժամանակ BBC-ի թղթակիցը Զելենսկիին հարցրել է, թե արդյոք նա դեռևս հնարավոր է համարում Ռուսաստանի հետ խաղաղության քննարկումը:
«Այո, քանի որ Ուկրաինան պետք է խաղաղություն գտնի: Մենք 21-րդ դարի Եվրոպայում ենք: Մենք կշարունակենք մեր դիվանագիտական և ռազմական ջանքերը», - ասել է Զելենսկին:
Նշենք, որ Associated Press-ի լրագրողները Ուկրաինայի մայրաքաղաքի արվարձաններից մեկում ֆիքսել են առնվազն 21 մարդու դի։ Կապված ձեռքերով, մոտ տարածությունից հրազենային վնասվածքներով և խոշտանգումների նշաններով դիերը ցրված են եղել Բուչայի հատվածում այն բանից հետո, երբ ռուս զինվորականները լքել են տարածքը։
Ուկրաինայի իշխանությունները ռուսական ուժերին մեղադրել են ռազմական հանցագործություններ կատարելու համար։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ուկրաինայի Բուչա քաղաքում ստեղծված իրավիճակը «ֆեյքային գրոհ» է որակել։ Նրա խոսքով, այնտեղ կազմակերպվել է բեմադրություն, որն ավելի ուշ բոլոր ալիքներով և սոցիալական ցանցերով տարածվել է Ուկրաինայում և Արևմուտքում:
ՌԴ պաշտպանության նախարարությունը կիրակի հայտնել է, որ ՌԴ ԶՈւ-ն ամբողջությամբ լքել է Կիևի շրջանի Բուչա քաղաքը մարտի 30-ին, և «հանցագործությունների ապացույցները» հայտնվել են միայն չորրորդ օրը, երբ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները ժամանել են այդ տարածք: Գերատեսչությունն ընդգծել է նաև, որ մարտի 31-ին քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկն իր տեսաուղերձում հաստատել է, որ Բուչայում ռուս զինվորներ չկան՝ չնշելով փողոցներում կապկպած գնդակահարված տեղի բնակիչների մասին։




















Стало известно, как повлияет удаление приложений VK из App Store на фитнес
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
В РФС подтвердили переговоры о матче между сборными России и США
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
Страшно богатые: 10 самых влиятельных вдов планеты
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
Живет 10 лет, цветет вишнево-бордовыми зонтиками с июня до сентября: многолетник для ярких клумб
В России зарегистрировали 127 завозных случаев лихорадки денге с начала года
Ушел из жизни советский актер и кинорежиссер Бако Садыков
В результате атаки БПЛА в Севестополе временно нарушено электроснабжение