Ռուբլին Հայաստանում հակառեկորդային անկում է գրանցել
Երևանյան բանկերում այսօր 1 ռուբլու նվազագույն արժեքը 2.50 դրամ է, առավելագույնը՝ 5.46 դրամ, միջինը՝ 3.38 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։
Նշենք, որ դոլարի ու եվրոյի փոխարժեքները հասել են պատմական առավելագույնին։ Դրանք Forex շուկայում վաճառվում են համապատասխանաբար 113,5 և 127 ռուբլիով: Տեղեկությունը հայտնում է Bloombergը։
Եվրոն ռուբլու նկատմամբ աճել է գրեթե 35%-ով, իսկ դոլարը՝ գրեթե 33%-ով:
Երեկ Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ընդգծել է, որ ունի անհրաժեշտ պաշարներ ու գործիքներ ֆինանսական կայունության պահպանման և ֆինանսական հատվածի գործառնական անընդհատության ապահովման համար:
Նշենք, որ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններից շատ չանցած ռուսական ազգային արտարժույթն սկսեց արժեզրկվել։ Bloomberg բորսայական տերմինալի տվյալների համաձայն, այս պահին ռուբլին աշխարհի ամենանկայուն արտարժույթն է: Ռուսաստանյան վերլուծաբանները հաստատում են, որ ռուբլու վրա ազդող բացասական գլխավոր գործոնն աշխարհաքաղաքական զարգացումներն են:




















Партия «Гражданский договор» Пашиняна набрала 49,81% на парламентских выборах
Мирошник сообщил о 43 погибших за неделю в результате атак ВСУ
Кефир, яйцо да щепотка соды — через 10 минут готовы оладьи: пышные, высокие и не опадают до вечера
Пошла вишня с грядки — делаю домашний зефир: 3 ингредиента — и никакой химии
«Почту России» освободили от банковских комиссий за один вид платежей
Пакетик дрожжей, мука, вода — простое тесто для пиццы, получается тонкое как в пиццерии
Почему не работает Telegram сегодня, 9 июня: замедление, когда заблокируют
Один человек погиб и два пострадали в ДНР при ударах ВСУ
Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»
Какой была явка на предыдущих выборах? «Паст»