Ռուբլին կտրուկ արժեզրկվել է, ռուսական ֆոնդային շուկան փլուզվել է ավելի քան 11 տոկոսով
Հինգշաբթի առավոտյան աճուրդների սկզբում ռուբլու փոխարժեքը փլուզվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու որոշման մասին հայտարարություններից հետո. դոլարը 2016 թվականի հունվարից ի վեր առաջին անգամ ցատկ է գրանցել 84 ռուբլուց բարձր մակարդակում, եվրոն՝ 95 ռուբլուց բարձր 2014 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ, վկայում են մոսկովյան բորսաների տվյալները:
Դոլարի փոխարժեքը «վաղվա» հաշվարկներով Մոսկվայի ժամանակով ժամը 7.18-ին բարձրանում է գրեթե 2.92 ռուբլով` մինչեւ 84.08 ռուբլի, եվրոյի փոխարժեքը` 3.54 ռուբլով՝ մինչեւ 95.24 ռուբլի:
Ռուսական ֆոնդային շուկան հինգշաբթի առավոտյան նստաշրջանի սկզբում փլուզվել է ավելի քան 11 տոկոսով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու որոշման մասին հայտարարությունից հետո, վկայում է աճուրդների դինամիկան:
Մոսկվայի բորսան փետրվարի 24-ին Մոսկվայի ժամանակով ժամը 7.52-ին հայտարարեց աճուրդների դադարեցման մասին: «Բոլոր շուկաներում աճուրդները դադարեցվել են։ Վերսկսման մասին կհայտարարվի ավելի ուշ»,- ասվում է բորսայի հաղորդագրության մեջ:
Բորսայի կայքի տվյալներից հետեւում է, որ ռուբլով, բաժնետոմսերով եւ ֆյուչերսներով առեւտուրը դադարեցվել է, պատճառն այն է, որ գնանշումները «բախվել են» բորսայի կողմից սահմանված շեմին:




















Партия «Гражданский договор» Пашиняна набрала 49,81% на парламентских выборах
Мирошник сообщил о 43 погибших за неделю в результате атак ВСУ
Кефир, яйцо да щепотка соды — через 10 минут готовы оладьи: пышные, высокие и не опадают до вечера
Пошла вишня с грядки — делаю домашний зефир: 3 ингредиента — и никакой химии
«Почту России» освободили от банковских комиссий за один вид платежей
Пакетик дрожжей, мука, вода — простое тесто для пиццы, получается тонкое как в пиццерии
Почему не работает Telegram сегодня, 9 июня: замедление, когда заблокируют
Один человек погиб и два пострадали в ДНР при ударах ВСУ
Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»
Какой была явка на предыдущих выборах? «Паст»