Ռուսաստանը լայնամասշտաբ ներխուժում է սկսել Ուկրաինա․ Ուկրաինայի ԱԳՆ
Ռուսաստանը լայնամասշտաբ ներխուժում է սկսել Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։
«Ուկրաինական խաղաղ քաղաքները ենթարկվում են հարվածների։ Սա ագրեսիվ հարձակում է։ Ուկրաինան կպաշտպանվի և կհաղթի։ Աշխարհը կարող է և պետք է կանգնեցնի Պուտինին։ Այժմ գործելու ժամանակն է»,-գրել է նախարարն իր թվիթերյան էջում։