Ռուսաստանը կոնկրետ պահանջներ է ներկայացրել Ուկրաինային․ Պեսկով
Ռուսաստանը ձևակերպել և ուկրաինական կողմին ներկայացրել է կոնկրետ պահանջներ՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորման համար, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի դիրքորոշումը քաջ հայտնի է և մեկ անգամ չէ, որ հայտնվել է ուկրաինական կողմի ուշադրության կենտրոնում։ Նա նաև ընդգծել է, որ Ղրիմը ռուսական տարածաշրջան է, «դա պետք է իմանալ և՛ դե ֆակտո, և՛ դե յուրե»։ Խոսելով ԿԺԴՀ-ի և ԼԺՀ-ի մասին՝ Պեսկովը նշել է, որ դրանք ինքնիշխան, անկախ պետություններ են, դրանք ճանաչված են Ռուսաստանի Դաշնության կողմից։