Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել եւս երկու երկրների վրա
Ռուսաստանն իր զավթողական հավակնություններով կանգ չի առնի Ուկրաինայում։ Ուստի մյուս երկրներն արդեն պետք է պատրաստվեն Պուտինի առաջիկա հարձակմանը, ասել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։
ISLND հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասել է, որ նման եզրակացության է հանգել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հերթական հայտարարությունից հետո։ Մասնավորապես, ինչպես նշել է Դանիլովը, խոսքը Մոլդովայի եւ Ղազախստանի մասին է։
«Լավրովն օրերս ասաց, որ ղազախներն ու մոլդովացիները եղբայրներ են, պատրաստվեք, եղբայր ղազախներ և եղբայր մոլդովացիներ», ասել է Դանիլովը։
Ռուսաստանը ներկայում լարում է իրավիճակն իր վերահսկողության տակ գտնվող Մոլդովայի Պրիդնեստրովիեում, ըստ հետախուզությունների տեղեկությունների՝ Մոսկվան նպատակ ունի այն վերածել Մոլդովայի եւ Ուկրաինայի դեմ հարձակման պլացդարմի։ Ինչ վերաբերում է Ղազախստանին, այդ երկրում տեղի ունեցած իրադարձություններից հետո ՌԴ-ն ստիպված էր հանել զորքը Չինաստանի ու Թուրքիայի պահանջով, թեեւ ռուսական քարոզչական մեքենան չի թաքցնում ՌԴ տարածքային հավակնությունները Ղազախստանի հանդեպ։ Աստանան վարում է ինքնուրույն քաղաքականություն, չեղարկել է մայիսի 9-ի տոնակատարությունները եւ հայտարարել է, որ չի օգնի ՌԴ-ին՝ շրջանցել պատժամիջոցները։
Դանիլովի ակնարկը հասկանալի է․ Մոսկվան եթե որեւէ ժողովրդի համարում է եղբայրական՝ հարձակվում է նրա վրա։ «Ամենաեղբայրական» հայերի դեմ հարձակումը 2020-ի սեպտեմբերին ոչ մեկի մոտ կասկած չի թողել։
lragir.am




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
В России зарегистрировали 127 завозных случаев лихорадки денге с начала года
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard