Ռուսաստանը սկսել է հարվածներ հասցնել Բաքվին
Ռուսաստանը սկսել է հարվածներ հասցնել Բաքվի բռնապետի հակառուսական քարոզչամեքենային՝ իր տարածքում արգելափակելով դրա ամենատխրահռչակ ռուսալեզու «Haqqin-az» կայքը։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ նշված քարոզչամիջոցը ուղղակիորեն համակարգվում և ուղղորդվում է Բաքվի բռնապետի աշխատակզմից և, ըստ էության, տարածում այն հակառուսական տեսակետները, որոնք վախենում են անձամբ բարձրաձայնել Բաքվում իշխող վարչախմբի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց պարագլխով հանդերձ։
Քարոզչական մակարդակում ռուսական կողմի այս գործողությունը հավասար է Խարկովում Բաքվի բռնապետսկան վարչախմբի հյուպատոսությանը հասցված հրթիռային հարվածին։
Բայց այս ամենը մեզ համար կմնա լոկ «մխիթարություն», եթե հենց այսօրվանից մեր մտքերում և սրտերում չարձանագրենք այն սրբազան ուխտն ու դրանից բխող ծրագիրը, ըստ որի՝ հայկական արդարացի վրեժի արգասիք հրթիռների հարվածները անխուսափելիորեն պետք է ոչնչացնեն թշնամու ռազմական ենթակառուցվածքները՝ ապառազմականացնելու Բաքվի բարբարոս վարչախումբը և դրա կողմից կառավարվող արհեստածին կազմավորումը»,- գրել է իրանագետը:




















Полиция Петербурга третий день ищет пропавшего 9-летнего мальчика
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значитель...
Принесет ли президент извинения? «Паст»
В Баку ученик лицея выстрелил в учителя из охотничьего ружья
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»
Дело выносившей решения из санатория в Сочи судьи рассмотрели в тамбовском суде
Облачная погода и небольшой снег ожидаются в Москве 2 февраля
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»