Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Մարիուպոլի մի շարք թաղամասեր վերցվել են վերահսկողության տակ։
«Մարիուպոլ քաղաքը ազգայնականներից ազատագրելու գործողությունը շարունակվել է: Դոնեցկի Հանրապետության ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները քաղաքի արևելքում վերահսկողության տակ են վերցրել Ազովսկի, Նայդենովկա, Լյապինո, Վինոգրադար թաղամասերը և գնացել «Ազովստալ» գործարան: Քաղաքի մի մասը՝ Զապադնիի միկրոշրջանն ազատագրվել է»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։