Ռուսաստանում հրդեհ է բռնկվել բազմաբնակարանային շենքում. մեկ կին և 4 մանկահասակ երեխա են մահացել
Ռուսաստանի Արխանգելսկի շրջանի Պլեսեցկ համայնքի բնակչուհին և նրա 4 մանկահասակ երեխաները մահացել են շաբաթ գիշեր տեղի ունեցած հրդեհի պատճառով: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղումա նելով ՌԴ Քննչական կոմիտեին, փայտե տանը տեղի ունեցած հրդեհի պատճառով քրեական գործ է հարուցվել:
Հաղորդվում է, որ հրդեհ է բռնկվել 12 բնակարանից կազմված շենքում: Հրդեհի մարման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է 37-ամյա կնոջ և 3-12 տարեկան 4 մանկահասակ երեխայի մարմին:
Նրանց մահվան նախնական պատճառը այրման նյութերով թունավորումն է: Քրեական գործ է հարուցվել հանցագործությունների նախանաններով՝ ըստ «Երկու և ավելի անձանց անզգուշությամբ մահ պատճառելու» և «Երկու և ավելի անձանց մահվան պատճառ դարձած անփութության» մասին հոդվածների:
Տան մյուս բնակիչները չեն տուժել: Կատարվածի պատճառն, ըստ վարկածներից մեկի, բազմազավակ ընտանիքի բնակարանում էլեկտրական վառարանի անսարքությունն է եղել:




















Уголовное дело возбудили после схода вагонов поезда Москва – Челябинск
Рубио рассказал об изменении ценности НАТО для США
Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянс
В Госдуме оценили предупреждение Фицо о блокировке санкций против РФ
Украина столкнулась с последствиями ограничения русского языка. Что нужно знать
В Кремле призвали Зеленского принять решение о мире
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
В России столкнулись с проблемами оплаты Apple ID со счета мобильного телефона
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»