Ռուս խաղաղապահներն ապահովել են ԼՂ-ում գյուղաշխատանքների անվտանգ իրականացումը
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում սահմանազատման գծի մոտ գյուղատնտեսական տարբեր մշակաբույսերի ցանքի անվտանգ իրականացումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Շաբաթվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների աջակցությամբ աշխատավորները ավելի քան 40 հա ցանքատարածությունում ցանել են տարբեր սորտերի սերմեր։
«Մարդասիրական արձագանքման կենտրոնը միջոցներ է ձեռնարկում Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսական նշանակության հողերը գտնվում են կողմերի սահմանազատման գծի մոտ, շրջանի վարչակազմը խնդրել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը ապահովել աշխատանքների անվտանգությունը։ Այս պահին արդեն մշակվել է 40 հեկտար տարածք»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Սերգեյ Գապեեւը։
Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում անվտանգության ապահովման խնդիրներն իրականացնելու համար կազմվում է ժամանակացույց, ըստ որի՝ խաղաղապահները մշակում են Ստեփանակերտ քաղաքում ռուսական խաղաղապահ զորախմբի հանրային ընդունելության միջոցով ստացված հարցումները։
«Մենք շատ շնորհակալ ենք ռուս խաղաղապահներին օգնելու, մեզ պաշտպանելու համար։ Մենք անհամբեր սպասում ենք լավ ապագայի, շատ շնորհակալ ենք»,-ասել է տրակտորիստ Էրիկ Գեւորգյանը։
Մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուս մասնագետները կատարում են տարբեր խնդիրներ՝ ապահովելու տարածաշրջանի անվտանգությունը, այդ թվում՝ քաղաքացիական անձանց գյուղատնտեսական, ինժեներական եւ պրոֆիլակտիկ աշխատանքների ժամանակ, ինչպես նաեւ ուխտավորների՝ սահմանազատման գծի մոտ գտնվող վանական համալիրներ այցելելիս։




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В России появился ГОСТ на кемпинги