Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек

Սաթենիկ Հազարյանի հետ դժբախտ պատահար է տեղի ունեցել

Սաթենիկ Հազարյանը օրերս նշել է ծննդյան տարեդարձը: Հոբելյարի հետ խոսել ենք տոնական օրվա, ամառային հանգստի եւ այս շրջանի զբաղվածության մասին:

«Շատ եմ սիրում ծննդյանս օրը։ Դեռ փոքր հասակից եմ սիրել շնորհավորանքներ լսել ու մինչեւ հաջորդ ծնունդ ապրել դրանցով։ Ծանոթ թե անծանոթ՝ բոլորից ստացած մաղթանքներն ու հետեւաբար նաեւ դրական առատ հույզերը բավական են ինձ մի ամբողջ տարի աշխատելու, ստեղծագործելու ու նոր կերպարներ ապրեցնելու համար»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Սաթենիկը եւ ավելացրել,- «անչափ սիրում եմ անկակնկալներ․ խոսքն, իհարկե, դրական ու ջերմ անակնկալների մասին է, միշտ սպասում եմ դրանց։ Ծննդյանս նախօրեին մի միջոցառման էի, տուն եկա շատ հոգնած ու անչափ ուրախացա երեխաներիս մատուցած անակնկալից։ Տղաս՝ Ալենը, տանը տոնական տրամադրություն էր ստեղծել, տունը զարդարել էր, պատի մեծ գրատախտակին մաղթանքներ էր գրել, մոմերը շարել տորթի վրա ու շամպայնը ձեռքին սպասում էր, երբ մտա տուն։ Աղջիկս էլ՝ Լյուսին, թղթե սրտաձեւ բացիկ էր պատրաստել ու շնորհավորել։ Այդ ուշ ժամին միասին պարեցինք, ուրախացանք, գրկախառնվեցինք ու առավոտյան շատ մտերիմներով գնացինք Սեւան՝ օրն ավելի անմոռաց դարձնելու։ Նույնիսկ անձրեւոտ եղանակը չխանգարեց ինձ վայելել սիրելի օրս, իսկ ինձ սոցիալական ցանցերով ուղարկված մաղթանքները դեռ մի քանի օր կարդում էի ու պատասխանում»:Հանգստի մասին խոսելիս՝ Սաթենիկն ասաց. «Շատ բուռն աշխատանքային տարի ունենալուց հետո առաջարկ ստացա մեկնել Եգիպտոս՝ գովազդային արշավի։ Ներկայացրինք 10 էականորեն տարբերվող հյուրանոց ու շատ հիշարժան յոթ օր անցկացրինք Կարմիր ծովի ափին։ Երկարատեւ աշխատանքային օրեր էինք անցկացնում, բայց ես երջանիկ մարդ եմ, որ սիրում եմ աշխատանքս ու վայելում էի այնտեղ գտնվելու ամեն պահը։ Կարմիր ծովի հանգսությունը, գույնն ու էներգետիկան այնքան էին գրավել ինձ, որ չէի զլանում առավոտյան ժամը 5-ին արթնանալ՝ վայելելու ծովի հանդարտ ալիքները լուսաբացի առաջին շողերի տակ։ Ցերեկային նավարկություններն ու երեկոյան զբոսանքներն ափին էլ իրենց հերթին էին լցնում էներգիայի պաշարներս։ Ջրասուզման ժամանակ քիչ էր մնում խեղդվեի. ջրի տակ խելահեղ գեղեցկության ձկնային աշխարհ է, ես էլ կողքերս էի նայում ու հիացմունքս չէի կարողանում զսպել, բուռն արձագանք էի տալիս, մինչև որ եկան ու ասացին, որ, եթե շարունակեմ հիացական արտահայտություններս ջրի տակ, կսկսեմ ջուր կուլ տալ։ Բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող անցավ։ Հիշում ու փայփայում եմ բոլոր հիշողություններն ու, իհարկե, ծովային նկարները»։

Այս շրջանը դերասանուհու համար աշխատանքային է: «Եգիպտոսից վերադառնալուց երկու օր անց մեկնեցի Դիլիջան՝ Ռոման Մուշեղյանի «Գարուն» ֆիլմում նկարահանվելու համար։ Ֆիլմի մասին դեռ պատմել չեմ կարող, բայց հոգատար ու ուժեղ մի երիտասարդ կնոջ կերպար եմ ներկայացրել։ Երեք օր անց էլ Ստեփանավանում սկսվեցին Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գրքի հիման ֆիլմի առաջին մասի նկարահանումները։ Օրեր շարունակ Ստեփանավանի չքնաղ բնության գրկում առիթ եմ ունեցել աշխատել պրոֆեսիոնալ անձնակազմի, հատկապես՝ գլխավոր կերպարներում հանդես եկող տաղանդավոր երեխաների հետ։ Մի կողմից ունեինք շատ հստակ ռեժիմ ու բավականին կազմակերպված էինք աշխատում, քանի որ մեզ հետ աշխատում էին նաեւ անչափահասներ, մյուս կողմից էլ՝ հետաքրքիր ու շատ էմոցիոնալ մթնոլորտ էր տիրում նկարահանման հրապարակում»,- նշել է Սաթենիկը:

Ասում է՝ իր մարմնավորած հերոսը մանկաբույժ է, երեխաների մասին է հոգ տանում։ «Նույնիսկ բարկությունն այնքան ջերմությամբ է արտահայտում, որ ինձ նմանեցրի։ Ես էլ, մայր լինելով, նախընտրում եմ ամեն ինչ համբերատար ու սիրով բացատրել երեխաներիս, քան զայրանալ նրանց վրա»։

Դերասանուհու խոսքով՝ նկարահանումներից հետո պլանավորել էր երեխաների հետ գնալ ծով՝ հանգստանալու, բայց.․․ «Որոշեցի դերասան, բեմադրիչ Վլադիմիր Տարասյանցի «Դերասանի էներգիա» 10-օրյա աշխատանոցին մասնակցությունը բաց չթողնել։ Դերասանական արվեստի վարժությունների միջոցով սովորեցինք ազատվել կոմպլեքսներից, զարգացնել ուշադրությունը ու, ամենակարեւորը, տեսնել ավելին, քան քո եւ ուրիշների ֆիզիկական արտաքինն է՝ հայացք նետելով դեպի ներքին տրամադրություններ ու հույզեր։ Ու իրոք՝ պիտի տեսնես դիմացինին ու հասկանաս, որ կարողանաս իր հետ դեր խաղալ։ Իսկ դերը լավ հասկանալու համար խորհուրդ էր տալիս նմանեցնել կենդանու, որ հեշտ ընկալենք բնավորությունն ու ժեստիկուլյացիան՝ դերը խաղալու համար։ Իհարկե, ամեն մեկս յուրովի հասկացանք վարպետի դասերը, ու ես շատ ուրախ եմ, որ մասնակցեցի»։