Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին և հրավիրել Մոսկվա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
ՌԴ ԱԳ նախարարի շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի՛ Արարատ Սամվելի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Բարձր եմ գնահատում ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում Ձեր ունեցած ներդրումը հայ-ռուսական արդյունավետ միջխորհրդարանական կապերի զարգացման գործում։ Ակնկալում եմ երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև սերտ, բազմաբովանդակ համագործակցության հետագա առաջմղումը, ինչը բխում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների առանցքային շահերից։
Հավատում եմ, որ տարածաշրջանային հարցերի լուծման գործում Մոսկվայի և Երևանի արդյունավետ համագործակցությունը, բազմակողմ հարթակներում դիրքորոշումների համաձայնեցվածությունը և եվրասիական ինտեգրացիոն նախագծերի անշեղ իրագործումը հետագայում ևս կնպաստեն մեր հարաբերությունների դաշնակցային ոգու և հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանը:
Մաղթում եմ հաջողություն բարձր պետական պաշտոնում, քաջառողջություն և բարեկեցություն։
Հրավիրում եմ Մոսկվա Ձեզ հարմար ժամկետներում»:
Աղբյուր




















Каждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме
Умерла народная артистка России Екатерина Жемчужная
Азербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО
Mehr сообщило о прибытии останков Али Хаменеи в Тегеран
Упреки Зеленского и разгром ВСУ в ДНР: новости СВО к утру 3 июля
Подозреваемый в убийстве девочки из Ленобласти связан с криминалом
Наступление ВС России на Харьков 4 июля: Лосевка пала, войска окружены
В Венесуэле обновили данные о жертвах землетрясения
Премьер-министр Молдавии Александр Мунтяну объявил об отставке
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...