Սիրուշոն պատմել է, թե ինչո՞ւ ցույց չի տալիս երեխաների դեմքերը
Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում երբեմն հոլովակներ և լուսանկարներ է հրապարակում որդիների հետ, բայց միշտ թաքցնում է երեխաների դեմքը։ Երգչուհին պատմել է, թե ինչու ցույց չի տալիս երեխաների դեմքերը՝ տեղադրելով որդիների՝ Ռոբերտի և Միքայելի լուսանկարները կից գրելով․ «Երեխաները իրենք պետք է ընտրեն ցանկանում են ճանաչված լինել, թե ոչ: Ես դա նրանց փոխարեն չեմ ուզում որոշել: Կմեծանան` կորոշեն: Հիմա նրանք ազատ շրջում ու խաղում են Երևանի փողոցներում, ընկերների հետ միջոցառումների մասնակցում և սովորական հանգիստ մանկություն են ունենում, ինչպես իրենց բոլոր ընկերները: Ճանաչելի լինելու դեպքում, ամեն տեղ ու անընդհատ զգալու էին իրենց հանդեպ ավելի ուշադրություն, ինչը կարող էր իրենց կաշկանդել ու առանձնացնել հասակակիցներից: Չեմ կարծում, որ այս տարիքում նման ուշադրությունը ճիշտ էին ընկալելու:Ինչ միջավայր էլ որ մտնեն, ուզում եմ, որ գնահատվեն իրենց իսկ մարդկային արժեքների շնորհիվ, ոչ թե հաշվի առնելով ընտանիքը կամ որևէ այլ հանգամանքներ: Իրենց ուղին ու հարաբերությունները իրենք պետք է կերտեն: Բայց նաև տեսնելով մարդկանց սերն ու դրական էմոցիաները երեխաներիս շուրջ, փորձում եմ գոնե մեկ-մեկ կիսել այն, ինչը հնարավոր է, ու ուրախանում եմ, որ ձեզ կարողանում են այդքան լավ լիցքեր փոխանցել»։
























Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
В России зарегистрировали 127 завозных случаев лихорадки денге с начала года
Страшно богатые: 10 самых влиятельных вдов планеты
В России появился ГОСТ на кемпинги
В результате атаки БПЛА в Севестополе временно нарушено электроснабжение
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать