Սյունիքի մարզպետարանում հրաժարականների շքերթ է սպասվում
Սյունիքի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ քիչ առաջ ազատման դիմում է ներկայացրել Սյունիքի փոխմարզպետերից Նարեկ Բաբայանը։ Ամենայն հավանականությամբ ազատման հրամանը այսօր պաշտոնապես կհրապարակվի։ Առաջիկա օրերին պաշտոնանկ կլինեն նաեւ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու մեկ այլ փոխմարզպետ` Կարո Ավանեսյանը։
Կառավարությունում դժգոհ են Սյունյաց ղեկավար կազմի աշխատանքներից եւ տեւական ժամանակ է մարզպետին փոխարինողի փնտրտուքների մեջ էին, ցանկանում են այնպիսի թեկնածու, որը բռի մեջ կհավաքի մարզը եւ առաջիկայում սպասվող ապաշրջափակման եւ դիրքային զիջումների ժամանակ կկարողանա զսպել քաղաքացիական ընդվզումները։ Մեր աղբյուրներն ասում են, որ Մելիքսեթ Պողոսյանը երկու օր առաջ «բյուլետեն» է ձեւակերպել, որպեսզի հնարավորինս ձգի իր ազատումը։
Մեզ հետ զրույցում մարզպետը փոխանցեց, որ այս պահին աշխատում է, ազատման մասին էլ ասաց ՝ խոսակցություն չի եղել, չհերքեց առողջական խնդիրները, փորձեց վստահեցնել, թե աշխատում է` ազատված չէ․«Գորիսի, Սիսիանի ուղղղությամբ ես աշխատանքները տանում եմ: Հա, մի քիչ առողջական խնդիրներ կան, առաջիկա շաբաթը կբուժվեմ»: Ճշտող հարցին՝ աշխատանքի հաճախո՞ւմ է, մարզպետը դրական պատասխան տվեց։ Եւ որպեսզի այս ազատումները մարզում ընդդեմ կառավարության տրամադրություններ չստեղծեն, այս մարդկանց անգործ չեն թողնի։ Նարեկ Բաբայանին, օրինակ, գործուղելու են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ:




















На Украине заговорили о снижении мобилизационного возраста
«Всех отправили куда только можно»: Сидоренко о Бублике и Медведеве
Цветет красивее магнолии: кустарник для дачи с чудным цветением и съедобными плодами
Посол РФ заявил о стратегической угрозе из-за усиления «ядерного зонтика» Европы
Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут с...
В Госдуме озвучили, когда россиянам можно не платить за капремонт
Четыре украинских БПЛА попытались атаковать Москву
Силы ПВО уничтожили 347 украинских БПЛА в небе над территорией России за ночь
Захарова заявила о неприятии навязывания гражданства США детям сотрудников из РФ
Эстафета по Садовому кольцу пройдет в Москве в 90-й раз