Սոնա Ռուբենյանի հարսի կերպարը. առաջին կադրերը` երգչուհու հարսանիքից
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Սոնա Ռուբենյանի հարսանիքն է:


Համացանցում հայտնվել են առաջին կադրերը, որում երևում են, թե ինչ կերպարով է հանդես գալիս Սոնան:

Ուշագրավն այն է, որ տվյալ տեսանյութում Սոնան նշում է, որ ցանկանում է քնել և իրեն դրա համար 30 րոպե է հարկավոր:

Նշենք, որ հարսանիքը տեղի է ունենալու «Դվինում»:
Նախքան հարսանիքը տեղի է ունեցել երգչուհու Bride to be խնջույքը: Սոնայի ընկերուհիներն ու հարազատներն անակնկալ էին արել` հրավիրելով նրան հանդիպման, որն էլ, պարզվել է, հարսանիքին նախորդող խնջույքն էր:

Այս մասին տեղեկանում ենք երգչուհու ինստագրամյան էջից. նա մի քանի հոլովակ էր տեղադրել՝ ցույց տալով որոշ դետալներ տվյալ օրվանից:
![]()
Հիշեցնենք, որ այս ամռանը Սոնայի սիրելին անակնալ նշանադրության առաջարկ էր արել նրան, Սոնան էլ, իհարկե, համաձայնել էր:



















