Սոսո Պավլիաշվիլին պատմել է ծանր հիվանդության մասին
Մի քանի տարի առաջ Սոսո Պավլիաշվիլին լուրջ վթարի էր ենթարկվել։ Արտիստը վնասվածքներ էր ստացել, սակայն, բարեբախտաբար, ողջ է մնացել։ Երգիչը կարճ ժամանակ անց զգացել է ՃՏՊ-ի հետեւանքները․ «Помолимся за родителей» հիթի կատարողի մոտ էպիլեպսիա է զարգացել, գրում է StarHit-ը։
Վթարի հետեւանքները Սոսո Պավլիաշվիին տանջել են երկար տարիներ։ «Այնպիսի զգացում էր, որ հեռանում եմ կյանքից։ Ոչինչ չէր օգնում։ Ես սա շնորհակալ լինելով եմ ասում, որովհետեւ Աստված ինձ շատ բանից է հեռու պահել։ 90-ականներն էին, խելահեղ ժամանակներ։ Ես կարող էի ողջ չմնալ»,- Ստաս Յարուշինին տված հարցազրույցում ասել է նա։
Պավլիաշվիլին նշում է՝ հիվանդությունը հաղթահարելու հարցում իրեն օգնել է սիրելին՝ Իրինա Պատլախը։ Նա դժվար պահին միայնակ չի թողել երաժիշտին ու նրան դուստրեր է պարգեւել։
«Ես չգիտեմ, թե որ կինը կմնար ինձ հետ։ Ես ապրում էի փոքր տանը, համերգներ չկային։ Մեղմ ասած՝ թմբլիկ էի, ձեռնափայտով էի քայլում։ Բայց չէի դժգոհում, ամեն ինչ սպանում էի իմ մեջ ու վերջ։ Ինձ համար կարեւոր էր Լեւանին (երաժիշտի որդին, որը ծնվել է առաջին ամուսնության ընթացքում) կոպեկտներ ուղարկել, որ նա քաղցած չմնար»,- ասել է արտիստը։
Սոսոյի խոսքով՝ իր ընտրյալն իսկական հրաշք է գործել՝ իրեն պարգեւելով առաջին դստերը՝ Լիզային։ Դստեր լույս աշխարհ գալով՝ բոլոր անտանելի ախտանշաններն անցել են։ «Կարծես առհասարակ ոչինչ չէր եղել։ Ամեն ինչ անցավ։ ՄԻ քանի ամիս անց Աստված ինձ երազի մեջ «Помолимся за родителей» երգը տվեց»,- անկեղծացել է նա։




















Полиция Петербурга третий день ищет пропавшего 9-летнего мальчика
Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значитель...
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
Принесет ли президент извинения? «Паст»
В Баку ученик лицея выстрелил в учителя из охотничьего ружья
Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»
Дело выносившей решения из санатория в Сочи судьи рассмотрели в тамбовском суде
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
Облачная погода и небольшой снег ожидаются в Москве 2 февраля