Սոֆի Դևոյանը ներկայացել է հարսանեկան ֆոտոշարքով
Սոֆի Դեւոյան կրտսերն Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում հարսանեկան ճերմակ զգեստով է: Առիթը, սակայն, ամուսնությունը չէ:
Պարուհին դարձել է մայիսին Երեւանում կայանալիք «Wedding Expo 2021» ցուցահանդես-տոնավաճառի ներկայացուցչական դեմքը:
Սոֆին նշել է, որ ոլորտի ամենատարբեր ներկայացուցիչների կողքին իրենք էլ հանդես են գալու հարսանեկան ծրագրերի առաջարկներով՝ պարեր, շոու ծրագիր, հարսանեկան տարազներ եւ այլն: