Սպանության փորձ՝ Երևանում. 37-ամյա տղամարդը դանակի 8 հարված է ստացել․ նրա վիճակը ծայրահեղ ծանր է
ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ փետրվարի 10-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացված ահազանգի փաստով, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ ժամը 17։25-ի սահմանում նշված բժշկական կենտրոնից հայտնել էին, որ «արմնկային շրջանի, որովայնի առաջնային պատի և նստատեղի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները պայքարում էին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ տեղափոխված վիրավորի կյանքի համար, Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ՝ 37-ամյա Կարեն Բունիաթյանն է։
Աղբյուրը նաև հայտնում է, որ ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15։30-ի սահմանում, Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բնակարանում վիճաբանություն է տեղի ունեցել Կ. Բունիաթյանի և Երևանի բնակիչ՝ 30-ամյա Էրիկ Մարանդյանի միջև, որի ժամանակ վերջինս դանակով մի քանի անգամ (մոտ 8) հարվածել է Կ. Բունիաթյանի մարմնի տարբեր մասերին։
Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալ Է։ Մարանդյանին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ պպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ