Վախճանվել է Էդվարդ Օսբոռն Ուիլսոնը
Դեկտեմբերի 26-ին 92 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի կենսաբան, գրող եւ Պուլիտցերյան մրցանակի կրկնակի դափնեկիր Էդվարդ Օսբոռն Ուիլսոնը, որին համարում էին «արդի Դարվին»: Այդ մասին հաղորդել է նրա անվան կենսաբազմազանության հիմնադրամը (E.O. Wilson Biodiversity Foundation):
«Է.Օ.Ուիլսոնի կենսաբազմազանության հիմնադրամը խորապես վշտացած է ականավոր գիտնական, նատուրալիստ, գրող, ուսուցիչ եւ մեր ոգեւորիչ Էդվարդ Օսբոռն Ուիլսոնի մահվան կապակցությամբ»,-ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ուիլսոնը վախճանվել է դեկտեմբերի 26-ին Մասաչուսեթսի նահանգի Բեռլինգթոն քաղաքում: Ուիլսոնը, որը դասախոսում էր Հարվարդի համալսարանում, համարում էին «Դարվինի հաջորդ» կամ «21-րդ դարի Դարվին»:
Նա, մասնավորապես, աշխարհում մրջյունների խոշորագույն մասնագետն էր (բացահայտել եւ նկարագրել է նրանց ավելի քան 400 տեսակ): Time հրատարակությունը 1995 թվականին Էդվարդ Ուիլսոնին համարել է 25 ամենաազդեցիկ ամերիկացիներից մեկը, իսկ 2005 թվականին Foreign Policy հանդեսը նրան ընդգրկել է աշխարհի 100 առաջատար ինտելեկտուալների ցուցակում: Ուիլսոնը նմանատիպ ցուցակներում տեղ է գտել բազմաթիվ անգամ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:




















Спецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова Нуук
МФО решили начать «революцию» в своей сфере
Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
В Якутии возбудили уголовное дело после аварийной посадки Ан-2
Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»
«Создаст новые риски»: психолог об идее снизить брачный возраст в России
Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»
Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войны
World Gymnastics сняла ограничения с российских атлетов
«Армения — музей под открытым небом» — СМИ