Վերին Շորժայի ուղղությամբ գիշերը նորմալ է անցել
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի հանայնքի Վերին Շորժա բանակավայրի ուղղությամբ 15:30-ից հետո կրակոցներ չեն եղել, գիշերը նորմալ է անցել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։
Ըստ տեղեկությունների՝ երեկ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ էր բացել, որի հետևանքով փոխհրաձգություն էր սկսվել հայկական և ադրբեջանական ուժերի միջև։
Ըստ Երանոսյանի՝ չի նկատվել, որ ադրբեջանական կողմը փորձի ինժեներական աշխատանքներ իրականացնել Վերին Շորժա ներխուժած հատվածում ամրանալու, առաջանալու համար։
«Այնտեղ 3 հազար մետր բարձրության վրա ցուրտ, ձմեռ, բուք, քամին չի էլ թողում մեկը մյուսին տեսնի 2 մետրից», - նշեց նա։
Երեկ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով որևէ կորստի մասին Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ չի նշվել։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե հունվարի 8-ին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը, չի համապատասխանում իրականությանը: Սահմանի տվյալ հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի անկանոն կրակահերթ են արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել: Այս պահին իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո», - նշված էր ՊՆ երեկվա հայտարարության մեջ։




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В России появился ГОСТ на кемпинги