Главная Лента Видео Поделиться
Пожар на строительном рынке в Балашихе локализован В начале июля ожидается самое маленькое Солнце В России появился ГОСТ на кемпинги 10+ идей, с чем подавать свежие ягоды: от классики до неожиданных сочетаний Малиновый мармелад за 30 минут: бархатные кубики с ягодной искрой. Натурально, бюджетно и без химии Стал известен покупатель госпакета «Южуралзолота» за 93,2 млрд рублей Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard В Госдуме предложили сделать программу маткапитала бессрочной Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла" Народный артист СССР Владимир Спиваков госпитализирован с подозрением на инсульт Административный суд признал бездействие полиции незаконным «Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
Какой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»Пожар на строительном рынке в Балашихе локализованВ начале июля ожидается самое маленькое Солнце «Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»В России появился ГОСТ на кемпинги 10+ идей, с чем подавать свежие ягоды: от классики до неожиданных сочетаний Малиновый мармелад за 30 минут: бархатные кубики с ягодной искрой. Натурально, бюджетно и без химии Стал известен покупатель госпакета «Южуралзолота» за 93,2 млрд рублей Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»В Госдуме предложили сделать программу маткапитала бессрочнойПрезидент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"Народный артист СССР Владимир Спиваков госпитализирован с подозрением на инсультАдминистративный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetАрестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничества
Общество

Վեց հայ ռազմագերիների մասին

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը, համագործակցաբար Վաշինգտոնում տեղակայված Արդարության և մարդու իրավունքների հայկական կենտրոնի հետ, ևս վեց հայտ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով «ժամանակավոր միջոց կիրառել» 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով գերեվարված հայ զինծառայողների գործերով։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից:

«Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին այդպիսին չճանաչելու շարունակական քաղաքականությունը մարդկային կյանքի նկատմամբ այլասերված վերաբերմունքի օրինակ է: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը դադարի քաջալերել բռնապետ Ալիևին և պահանջի, որպեսզի Ադրբեջանը կատարի 1949թ. ընդունված Ժնեւյան կոնվենցիայի  պարտավորությունները»,- ընդգծում է Արդարության և մարդու իրավունքների հայկական կենտրոնի ղեկավար, Հայ դատի երկարամյա գործիչ Քեն Խաչիկյանը։

«Ժամանակավոր միջոց» կիրառելու համար հայ գերիների մասին շարունակական վկայություններ հավաքագրելով՝ հիշյալ կենտրոնների դիմումները ՄԻԵԴ-ին առաջին քայլն է` ստիպելու Ադրբեջանին՝ որպես այդպիսին ճանաչել հայ ռազմագերիներին։ Դա նաև հնարավորություն կտա միջազգային մարդասիրական կազմակերպություններին, հատկապես՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը, մուտք գործելու գերեվարված անձանց մոտ։

Երեւանում եւ Վաշինգտոնում տեղակայված երկու իրավապաշտպան կազմակերպությունների համագործակցության արդյունքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացվել շուրջ հարյուր հայ ռազմագերիների վերաբերյալ գործեր։ Վերջերս, նույն համագործակցությամբ, հնարավոր էր եղել տեղեկություններ հավաքել Ադրբեջանի կողմից պահվող շուրջ 90 հայ գերիների վերաբերյալ։

Իրավապաշտպան կենտրոնները շարունակելու են հետամուտ լինել շուրջ հարյուր հայ գերիների ազատ արձակմանն ու նրանց կյանքի իրավունքի պաշտպանությանը։

 

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ