Վթարի ժամանակ մեքենայից տղամարդու դի է ընկել․ սպանվածը հայ է
Լենինգրադի մարզի Վսեվոլոժսկի շրջանում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, ինչից հետո բեռնախցիկից ճանապարհի վրա է ընկել տղամարդու մարմինը՝ կտրած կոկորդով: Մեքենայում գտնվողները փախուստի են դիմել, հայտնում է 78.ru-ն՝ իրավապահ մարմինների աղբյուրին հղումով:
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան՝ ժամը 4:10-ի սահմաններում։ Mitsubishi Galant ավտոմեքենան, որից վայր է ընկել մահացած տղամարդը, պատկանում է Օրենբուրգի մարզի 57-ամյա բնակչին։
Ականատեսների խոսքով ՝ վթարից հետո մեքենայից մի քանի մարդ է դուրս եկել և փախուստի դիմել։
Ավելի ուշ, դեպքի վայրի զննությամբ, ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են երկու բահ, ճոպան և պարկեր: Դատելով ամենից ՝ չարագործները տանում էին դիակը թաղելու։
Կասկածյալներին փնտրում են։
Ինչպես հայտնի է դարձել ավելի ուշ, սպանվածը Երևանի բնակիչ 50-ամյա Ա․Ղ․-ն է, որը 1996-ից բնակվում է Սանկտ Պետերբուրգում: Նախնական տվյալներով ՝ նա ունեցել է անվադողային բիզնես։




















Рубио рассказал об изменении ценности НАТО для США
Уголовное дело возбудили после схода вагонов поезда Москва – Челябинск
Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянс
В Госдуме оценили предупреждение Фицо о блокировке санкций против РФ
В Кремле призвали Зеленского принять решение о мире
Украина столкнулась с последствиями ограничения русского языка. Что нужно знать
Невролог раскрыла, почему молодежь все чаще сталкивается с инсультами
В России столкнулись с проблемами оплаты Apple ID со счета мобильного телефона
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России