Վիետնամում սահմանված «լոքդաունը» մեծացնում է սուրճի համաշխարհային մատակարարումների շուրջ մտավախությունները
Վիետնամում մեծանում են մտահոգությունները՝ կապված սուրճի համաշխարհային մատակարարումների հետ՝ հարավարևելյան ասիական երկրում շարունակվող կորոնավիրուսով պայմանավորված «լոքդաունի» ֆոնին:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, վիետնամական Հո Շի Մին արտահանման կենտրոնը շարունակում է գործել խիստ ճանապարհորդական սահմանափակումների պայմաններում, քանի որ երկրում մեծ տարածում է գտել կորոնավիրուսի նոր՝ «Դելտա» հիմնամանրէն:
Վիետնամը սուրճի ռոբուստա տեսակի խոշորագույն արտադրողն է: Ռոբուստայի հատիկների մեծածախ գներն այս տարի արդեն բարձրացել են 50 տոկոսով:
Վիետնամի Հո Շի Մին քաղաքում սահմանված մեկուսացման ռեժիմը նշանակում է, որ արտահանողների համար բարդություններ են ի հայտ գալիս ապրանքները տեղափոխելիս, այդ թվում՝ սուրճի հատիկները նավահանգիստ հասցնելիս, որտեղից այն ուղարկվում է աշխարհի տարբեր վայրեր:
Բացի այդ, վիետնամական նավահանգիստները կապող հանգույց են, որով անցնում է դեպի Չինաստան և Եվրոպա ուղարկվող ապրանքաշրջանառության ուղին:
Նշվում է, որ անցյալ շաբաթ Վիետնամի տրանսպորտի նախարարն արձագանքել է հնչող մտավախութուններին և տեղական իշխանություններին հրահանգել է քայլեր ձեռնարկել՝ մեղմացնելու ոչ անհրաժեշտ սահմանափակումները ապրանքների տեղափոխումն իրականացնելու համար:
Աղբյուր




















Стало известно, как повлияет удаление приложений VK из App Store на фитнес
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
В РФС подтвердили переговоры о матче между сборными России и США
Живет 10 лет, цветет вишнево-бордовыми зонтиками с июня до сентября: многолетник для ярких клумб
Ушел из жизни советский актер и кинорежиссер Бако Садыков
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
В результате атаки БПЛА в Севестополе временно нарушено электроснабжение
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
В России зарегистрировали 127 завозных случаев лихорадки денге с начала года