Վրաստանում բացվել է կորոնավարակակիրների համար նախատեսված առաջին դաշտային հիվանդանոցը
Թբիլիսիի Դիգոմի թաղամասում դաշտային հիվանդանոց է բացվել, որտեղ սկսել են ընդունել կորոնավիրուսով հիվանդներին: Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
«Երեկ երեկոյան անհրաժեշտություն առաջացավ և սկսվեց դաշտային հիվանդանոցի գործարկումը: Այնտեղ տեղակայվել է 9 հիվանդ, նրանց վիճակը միջին ծանրության է, և այսօրվանից հիվանդանոցն արդեն կսկսի գործել ամբողջական ծանրաբեռնվածությամբ»,- ասել է փոխնախարարը:
Վերջինս ընդգծել է, որ դաշտային հիվանդանոցը նախատեսված է հիվանդների ժամանակավոր տեղաբաշխման համար: Նրա խոսքով՝ 2-3 օր անց նրանց պետք է տեղափոխեն այլ հիվանդանոց:
Ընդհանուր առմամբ, Դիգոմիի հիվանդանոցը նախատեսված է 500 մարդու համար: Այն համալրված է թոքերի արհեստական օդափոխման սարքավորումներով: Վրաստանի առողջապահության նախարար Եկատերին Տիկարաձեի խոսքով՝ բուժկենտրոնի ստեղծման համար ծախսվել է 150 000 լարի:
Ներկա պահին երկրում ակտիվ կորոնավարակակիրների թիվը կամզում է 59 000: Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 506 հազար մարդ, մահացել՝ 6649-ը:
Աղբյուր




















Внешнюю сторону Садового кольца закроют 16 мая из-за мотофестиваля
Силы ПВО уничтожили 347 украинских БПЛА в небе над территорией России за ночь
Песков одним словом ответил на вопрос о возможном визите Трампа в Москву
Беру сливки и шоколад — к чаю подаю нежные домашние трюфели «Ромовая баба». Пальчики оближешь
Петуния и бархатцы отдыхают: это чудо цветет яркими ромашками с мая до октября
Мирошник сообщил о преднамеренной атаке ВСУ на машины с красным крестом
В Красноярском крае ввели особый противопожарный режим
Стрельба произошла в школе на Кубани
Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»