Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղիկ վիրուսով վարակվելու առաջին դեպքը
Վրաստանում հաստատվել է կապիկների ծաղիկ վիրուսով վարակվելու առաջին դեպքը։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։
Ըստ տեղեկության՝ հիվանդը ուներ վիրուսային հիվանդության թեթև ձևը եւ դուրս է գրվել բժշկական հաստատությունից՝ համապատասխան բուժումից հետո։ Մինչ այդ նա ճանապարհորդել է Եվրոպայում։
Հիվանդի հետ առնրություն ունեցող մարդկանց մոտ որևէ ախտանիշ չի գրանցվել։