Վրացի կինը 4 կիլոգրամ ոսկի և 2,6 միլիոն դոլար է գողացել իրաքցի գործարարից
Վրացի կինը 4 կիլոգրամ ոսկի և 2,6 միլիոն դոլար է գողացել իրաքցի գործարարից: Այս մասին հաղորդում է 1tv.ge-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին։ Ըստ «Ռուդավի» լրատվականի, միջադեպը տեղի է ունեցել Իրաքյան Քրդստանի Դահուկ քաղաքում: Ոստիկանները գումարի և ոսկու մեծ մասը վերադարձրել են տիրոջը, սակայն կողոպտչին չեն ձերբակալել, քանի որ նա արդեն լքել էր Իրաքյան Քրդստանը: Հաղորդվում է, կինը, ով որպես տնտեսուհի էր աշխատում տեղի գործարարի մոտ, նախատեսում էր սեպտեմբերի 3-ին կողոպտել տունը երեք անձանց հետ միասին: Տեսահսկման տեսախցիկների պատճառով կողոպտիչները որոշել են թույլ տալ երկու դիմակավորված տղամարդու մուտքը գործարարի տուն, որպեսզի չկասկածեն կնոջը: Եռօրյա խուզարկությունից ու հետաքննությունից հետո ոստիկանները պարզել են, որ վրացի կինը Իբրահիմ Խալիլի սահմանային անցակետով փախել է Թուրքիա և իր հետ տարել 20 հազար դոլար: Վրացուհու հետ կապի ունենալու պատճառով հետաքննություն է ընթանում 20 կասկածյալի վերաբերյալ, որոնցից երեքն արդեն ձերբակալված են: Տեղական լրատվամիջոցները գրում են, որ սա Դահուկի պատմության մեջ ամենամասշտաբային գողությունն է:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles