Տագնապ է հայտարարվել
Հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում ապրիլի 11-ից 13-ը ուս. տագնապ է հայտարարվել, անցկացվել են մասնագիտական վարժանքներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ տեսական և գործնական պարապմունքների միջոցով կատարելագործվել են անձնակազմի մասնագիտական հմտություններն ու գործողությունների ներդաշնակման կարողությունները, ամրապնդվել է զինծառայողների պատրաստության մակարդակը։