Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек

Տաս հոգով ոտքի տակ էին տալիս. գերության 7 ամիսները

«Իրավունքի» զրուցակիցն է օրեր առաջ գերությունից վերադարձած մեր հայրենակից 40-ամյա Սիսակ Ենգոյանը, ով Շիրակի մարզից ՄՈԲ-ի 60 տղաների հետ գերի էր ընկել պատերազմի ավարտից հետո` Խծաբերդում:

Ի՞նչ անմարդկաին վերաբերմունքի են արժանում մեր հայրենակիցները գերության մեջ, հատկապես մինչեւ Բաքվի բերդ հասնելը, ի՞նչպես են ազերիները տաս հոգով ծեծի ենթարկում մի հայի, ովքե՞ր են ադրբեջանցու անվան տակ, ազգանունները փոխած հայերը այս եւ այլ հարցերի շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը գերության 7 երկար ու ձիգ ամիսներ հաղթահարած մեր հայրենակցի` Սիսակի հետ:

-Սիսակ, գիտեմ, որ քեզ համար դժվար է պատմել, զրուցել, բայց ինչքան որ հնարավոր, ինչքան որ ի վիճակի ես, կպատմե՞ս, երբ ու որտեղից Ձեզ գերեւավարեցին:

-Դեկտեմբերի 13-ին մեզ 60 հոգուս գերի վերցրեցին Խծաբերդից: Շրջափակման մեջ էինք ընկել, հենց էդտեղից էլ գերի վերցրեցին: Ուժերը անհավասար էին, մեր թիկունքում Լաչինի շրջանն էր, որը դեկտեմբերի 1-ին ըստ պայմանագրի հանձնվել էր, դիմացը`Հադրութը, որը պատերազմի ժամանակ գրավվել էր, մեր ձախ կողմում էդ մի միջանցքն էր` Խծաբերդը, որը հրադադարից հետո կրկին գրավվեց: Ու հենց այդ գրավման արդյունքում մենք հայտնվեցինք շրջափակման մեջ, փակվեց մեր միակ ելքի ճանապարհը:

-Այսինքն հրադադարից հե՞տո է գրավվել Խծաբերդը:

-Այո:

-Իսկ Դուք ինչո՞ւ էիք հրադադարից հետո մնացել:

-Դե սպասում էինք հրամանատարին, հետո, երբ զանգեց, ասեց, որ վերջ պատերազմն ավարտվել է, արդեն ի վիճակի չէինք դուրս գալ:

-Ո՞վ էր հրմանատարը:

-Ճիշտն ասած չեմ հիշի, էդ վախտ խառը ժամանակ էր:

-Որտե՞ղ տարան Ձեզ սկզբում:

-Ամեն մեկիս կողքին մեկ-երկու ուղեկցող ադրբեջանցի կար, սկզբում ոտքով անտառներով, սարերով քայլացնելով հասցրին Հադրութ, դրանից հետո արդեն զինվորական մեքենաններով տարան ռազմական օբյեկտներ:

-Ճանապարհին Ձեզ ծեծում էի՞ն, նվաստացնում էի՞ն:

-Չէ, պատկերացրեք չէ, ճանապարհին անգամ մեզ հետ զրուցում էին:

-Ինչի՞ց էիք զրուցում:

-Ամեն ինչից, էս կոնֆլիկտից, պատերազմի պատճառներից:

-Ու ի՞նչ էին ասում:

-Դե ասում էին, որ իրենք էլ չէին ուզում պատերազմ, ուղղակի տենց ստացվեց:

-Հայերեն էի՞ն խոսում:

-Կային մեջները հա, էնտեղ` Բաքվում շատ-շատերն էին հայեր խոսում: Բաքվում մեզ ասացին, որ երեսուն հազար հայ կա, ովքեր ազգանունները փոխած ծպտված հանգիստ ապրում են: Իսկ ամբողջ Ադրբեջանում, ասում մի հիսուն հազար հայ կա: Անուն ազգանունները փոխած հայեր կային, ովքեր աշխատում էին, որպես թարգամանիչ, դատարանում կային նույն կարգավիճակով ծպտյալ հայեր:

-Լավ, ի՞նչ եղավ հետո:

-Մինչեւ Բաքու հասնելը հասցրեցին ռազմական օբյեկտներ, այ էդտեղ սկսվեց ծեծուջարդ: Բառի բուն իմաստով ծեծ ու ջարդի ենք ենթարկվել երեք օր մինչեւ Բաքու հասնելը: Տաս հոգով` փայտով, երկաթով, ոտքի տակ էին տալիս մի հոգու: Ինձ ձեռքները հասնում էր շպրտում էին: Էլ հայհոյանքների մասին չեմ ասում:

-Իսկ Բաքվի բերդում չէի՞ն ծեծում, չէի՞ն նվաստացնում:

-Բաքվի բերդում ծեծ չկար, հայհոյանքներ իհարկե ամեն օր էին լսում, բայց ծեծ չկար: Ժամանակի հետ կամաց-կամաց հանդարտվեցին:

-60 հոգուդ էլ միասին էին պահում:

-Մի հարկում էինք, բայց տարբեր խցերում: Եթե չէիր ենթարկվում պատժում էին:

-Օրինակ ոնց էի՞ն պատժում:

-Ժամերով մի ոտքի վրա էին կանգնեցնել տալիս, հայհոյում: Գիտեք, հիմա աբվելի անհանգիստ եմ, քան այնտեղ, որովհետեւ ուշքս-միտքս տղերքն են, որոնք դեռ այնտեղ են մնացել: Մինչեւ իրենց բոլորին չբերեն, ես չեմ կարող ինձ հանգիստ զգալ, ես հավատում եմ, որ էդ օրն էլ կգա: