Տավուշում սահմանին շատ լարված իրավիճակ է
«Ազատագրում» շարժումը տեղեկացնում է․ «Տավուշում սահմանին շատ լարված իրավիճակ է
Դիրքերից ստացված տեղեկության համաձայն՝ նրանց հաջողվել է կապի դուրս գալ միայն հիմա, անցած գիշեր ինտենսիվ մարտեր են եղել Չինարի և Այգեպար գյուղերի հատվածում:
Բացի այդ, թշնամու դիրքերում մշտապես ակտիվ շարժ է նկատվում։ Թշնամին միանգամայն բացահայտ կերպով պատրաստվում է գործողությունների»։