Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
Հանրապետության առևտրային բանկերը ԱՄՆ դոլարը գնում են առավելագույնը 471, վաճառում՝ 476 դրամով։
Այս մասին են վկայում Rate.am կայքի տվյալները։ Եվրոն գնվում է առավելագույնը 504, վաճառվում՝ 520 դրամով։ Ռուսական ռուբլին գնվում է առավելագույնը 5,40, վաճառվում՝ 6,81 դրամով: Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է առավելագույնը 607, իսկ վաճառքը՝ 638 դրամով։